Օդի ջերմաստիճանը գիշերը կբարձրանա, ցերեկը կիջնի. եղանակի տեսություն

Երևան
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Հայաստանի և Արցախի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Հանրապետության տարածքում հոկտեմբերի 29-ի գիշերը, նոյեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով:
«Գազելների» տրամաբանությանը վերադարձ չի լինելու. Երևանում նոր տրանսպորտային ցանց կներդրվի
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-30-ի գիշերը կբարձրանա 5-7 աստիճանով, ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում հոկտեմբերի 29-ի գիշերը, նոյեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 29-31-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:
Մայրաքաղաքում հոկտեմբերի 29–ի գիշերը կլինի 2-4 աստիճան տաքություն, իսկ ցերեկայնի ժամերին կգրանցվի +10....+12 աստիճան։
Կորոնավիրուսով վարակված 122 հղի կա, որոնցից 53-ը թթվածնային կախյալ են. Ավանեսյան