«Մուրացան» հիվանդանոցում 1 ամսական երեխա է մահացել. նա վարակված է եղել կորոնավիրուսով

Երեխան բուժհաստատություն էր ընդունվել հոկտեմբերի 19-ին, արհեստական շնչառության սարքին էր միացվել հոկտեմբերի 26-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված մեկ ամսական երեխա է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
««Մուրացան» համալսարանական հիվանդանոցի նորածնային վերակենդանացման բաժանմունքում մեկ ամսական երեխայի մոտ այսօր առավոտյան գրանցվել է կենսաբանական մահ: Երեխայի մոտ առկա է եղել կորոնավիրուսային վարակ»,–Facebook–ի իր էջում գրել է նա։
Դանիելյանը հայտնել է նաև, որ փոքրիկը ընդունվել էր բուժհաստատություն հոկտեմբերի 19-ին, արհեստական շնչառության սարքին էր միացվել հոկտեմբերի 26-ին:
2096 նոր դեպք, 43 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Հիշեցնենք` երեկ առողջապահության նախարարությունը հայտնեց, որ նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով փոփոխություն է կատարվել «Մոդեռնա» պատվաստանյութի կիրառման ուղեցույցում։ Սահմանվել է, որ «Մոդեռնա» պատվաստանյութով կարող են պատվաստվել երեխաները 12 տարեկանից սկսած` ըստ դիմելիության, ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնության դեպքում:
Իմունոլոգը պատասխանել է պատվաստանյութերի ու պատվաստումների մասին ամենատարածված հարցերին