Մեդուզաների «բալետն» ու բնության մյուս հրաշքները. խենթացնող լուսանկարներ

European Wildlife Photographer of the Year–ը բնության գեղեցկությունը ցուցադրող լուսանկարչական ամենահայտնի մրցույթներից մեկն է: Ամեն տարի Բնության լուսանկարչության գերմանական հասարակությունը (GDT) ընտրում է լավագույն աշխատանքները և որոշում հաղթողին։
Sputnik
1 / 13

Լուսանկարիչ Անխել Ֆիտորը ժյուրիին գերել է իր «Մեդուզաներ» լուսանկարով։ Նա արժանացել է «Վայրի բնության 2021 թվականի եվրոպական լուսանկարիչ» կոչմանը։

2 / 13

«Անձրևից հետո» լուսանկարի հեղինակը Դանի Գրին է, որը հաղթել է «Թռչուններ» անվանակարգում։

3 / 13

Գարնանը Նորվեգիայի կենտրոնում բույն են դնում վարդագույն ոտքերով սագերը և ուղևորվում Արկտիկա։ Թռչունները, որպես կանոն, օգտագործում են նույն երթուղիները, ուստի հնարավորության դեպքում դրոնով կարելի է նման տեսարաններ լուսանկարել:

4 / 13

Իսպանացի լուսանկարիչ Անդրես Լուիս Դոմինգես Բլանկոյի «Աշնան երգչուհին»։ Լուսանկարը բարձր է գնահատվել մինչև 14 տարեկանների համար նախատեսված անվանակարգում։

5 / 13

Շվեյցարացի լուսանկարիչ Անետ Մոսբախերի «Կյանքի ծառը»։ Հաղթել է «Թռչուններ» անվանակարգում։

6 / 13

«Ջրային բալետ» լուսանկարի հեղինակը ֆրանսիացի Ֆաբրիչե Գերինին։ Նա հաղթել է «Ստորջրյա աշխարհ» անվանակարգում։

7 / 13

Այս թռչող միջատներին գրավում է ջերմությունն ու վառ լույսը, օգտագործվում են հատուկ հալոգեն լամպեր` 400 Վտ հզորությամբ։

8 / 13

Գերմանացի լուսանկարիչ Թոբիաս Ռիխտերի աշխատանքը մրցույթում առաջին տեղն է գրավել «Բույսեր և սնկեր» անվանակարգում։

9 / 13

Քարայծերի խումբը, որին հանդիպել են ամռանը ֆրանսիական Ալպերում։ Այդ ժամանակահատվածում էգերը մեծ խմբերով բարձունքներում են լինում։

10 / 13

Իսպանացի Ֆրանսիս դե Անդրեսի «The boss» լուսանկարն է։ Առաջին հորիզոնականին է արժանացել «Բնության ստուդիա» անվանակարգում։

11 / 13

Շվեդ լուսանկարիչ Անդերե Տիերեի «Զմրուխտե վիշապը»։ Հաղթել է «Այլ կենդանիներ» անվանակարգում։

12 / 13

«Սուզումն ու կետերի պահպանումը» լուսանկարի հեղինակը շվեդ Մագնուս Լունդգրենն է։ Հաղթել է «Մարդիկ և բնությունը» անվանակարգում։

13 / 13

Ֆին լուսանկարիչ Հեիկկի Կուրկելայի «Սիբիրյան անտառը»։ Հաղթել է 15-17 տարեկանների անվանակարգում։

Այս տարի ժյուրին 36 երկրի մասնակիցների ներկայացրած ավելի քան 19 000 լուսանկարներից ընտրել է 8 հիմնական անվանակարգերի հաղթողներին` «Թռչուններ», «Կաթնասուններ», «Այլ կենդանիներ», «Բույսեր և սնկեր», «Բնանկարներ», «Ստորջրյա աշխարհ», «Մարդիկ և բնություն» ու «Բնության ստուդիա»։
Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել առցանց, բոլոր հաղթողները շրջագայության կմեկնեն Եվրոպայում։
Սիրել բնությունը, նկարել և փրկել․ Nature Photographer of The Year 2019-ի լավագույն կադրերը
Վերդենի ձիու գերմանական թանգարանում 2021 թվականի դեկտեմբերի 7-ին կկայանա այդ լուսանկարների առաջին ցուցադրությունը: 32 000 եվրո մրցանակային ֆոնդը բաժանվել է մրցույթի մասնակիցների միջև, իսկ բացարձակ հաղթողը ստացել է 3 000 եվրո: Գլխավոր մրցանակին արժանացել է իսպանացի Անխել Ֆիտորը։
Բնության զավակները. Ամազոնիայի արքայի պատվին կազմակերպած հիշատակի ծեսի հազվագյուտ կադրերը