Կարեն Տոնականյանն էլ հաղթեց. հայ երկու բռնցքամարտիկները մաստեր-կլաս են ցույց տվել

Կարեն Տոնականյան. Արխիվային լուսանկար
Երրորդ ռաունդում Տոնականյանի մրցակից մալիացի բռնցքամարտիկի բժիշկների թիմը խնդրեց դադարեցնել մենամարտը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը հաղթանակ է տարել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնության հերթական փուլում։
Հայ բռնցքամարտիկը վաղաժամ հաղթանակ տարավ Մալիի ներկայացուցիչ Կարիմ-Աբդուլ Բաթիմի նկատմամբ։ Երրորդ ռաունդում Տոնականյանի մրցակից մալիացի բռնցքամարտիկի բժիշկների թիմը խնդրեց դադարեցնել մենամարտը։
Արոնյանը ոչ ոքի խաղաց, Հովհաննիսյանը հաղթեց. հայ շախմատիստները` Ռիգայի մրցաշարում
Նշենք, որ առաջնության նախորդ փուլն էլ Տոնականյանը շրջանցել էր առանց պայքարի, քանի որ նրա մրցակիցը վարակվել էր կորոնավիրուսով և չէր ներկայացել մենամարտին։
Ավելի վաղ այսօր նույն առաջնությանը հաղթանակ էր տարել ևս մեկ հայ բռնցքամարտիկ՝ Վահե Բադալյանը։ 54 կգ քաշային Վահե Բադալյանը մրցել էր Թայվանի ներկայացուցիչ Յու-Հանգ Լինի հետ ու հաղթանակ տարել 5։0 հաշվով։
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը միջազգային մրցաշարում զբաղեցրել է 2–րդ տեղը
Այսօր երեկոյան ռինգ դուրս կգա Հայաստանի երրորդ և վերջին ներկայացուցիչը։ 71 կգ քաշային Արման Դարչինյանը կհանդիպի ղըրղզ Նուրդարին Ռուստամբեկի հետ։