Բուրյաթիայում իրավապահ մարմինների աշխատակիցներն աջ արմատական բնույթի խմբավորում են բացահայտել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությանը։
Ձերբակալվել են ծայրահեղական խմբավորման կազմակերպիչները, որոնք ուղիղ գործողություններով ակցիաներ էին նախապատրաստում իշխանության և եկվորների դեմ:
Խմբավորումը ներգրավել է երիտասարդների ( այդ թվում՝ Բուրյաթիայի ուսումնական հաստատություններից) և աջ արմատական գաղափարախոսություն տարածել նրանց շրջանում։
Նշվում է, որ խմբավորման կազմակերպչի և կառույցի երեք ակտիվ մասնակիցների նկատմամբ քրեական գործ է հարուցվել: