ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում. շտապօգնության բրիգադը ժամը 18:20-ի սահմանում Վանաձորի Տարոն 2 թաղամասի շենքերից մեկից երեխայի դի է տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Երեխան հիվանդանոց է տեղափոխվել իր բնակարանի լոգարանից: Նրան հայտնաբերել են հարևանները: Աղջիկը հեռախոսով և ականջակալներով եղել է ջրով լի լոգարանում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ կրծքավանդակի հատվածում հոսանքահարման հետք կա:
Կայքի տեղեկություններով՝ մահացածը 14-ամյա Ինեսա Օ.-ն է:
Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: