ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Հանրապետության տարածքում հոկտեմբերի 28-ին, 31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 29-ին, 30-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով:
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-31-ի գիշերը կբարձրանա 5-8 աստիճանով:
Երևան քաղաքում հոկտեմբերի 28-ին, 31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 29-30-ը սպասվում է անձրև:
Մայրաքաղաքում հոկտեմբերի 28–ի գիշերը կլինի -1...+1 աստիճան, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +13...+15 աստիճան տաքություն։