Խոսելը մի բան է, փողոցային պայքարը՝ լրիվ այլ. Սարգսյանը՝ Քոչարյանի հայտարարության մասին

Ռոբերտ Քոչարյան. Արխիվային լուսանկար
Արմեն Սարգսյանը կարծում է, որ Երևանում հանրահավաքների բացակայությունը ժամանակավոր երևույթ է, սակայն նրան ուրախացնում է այդ անդորրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարծում է, որ հունիսին կայացած խորհրդարանական ընտրությունների գլխավոր ձեռքբերումը հասարակության մեջ լարվածության թուլացումն էր: Այդ լարվածությունը տեղափոխվել է օրենսդիր մարմնի պատերից ներս։ ՌԲԿ-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Խորհրդարանում լարվածություն կա, և ես նրանց առողջություն եմ մաղթում։ Ինձ համար՝ որպես նախագահ, կարևոր է, որ փողոցներում, դրսում հանգիստ լինի», - ասել է նա։
Վատ է, երբ հավատում ես հորինված իրականությանը. Սարգսյանը խոսել է պարտության պատճառներից
Նախագահը չի բացառել, որ դրսի լռությունը ժամանակավոր երևույթ է, ու հնարավոր է նորից բողոքի ցույցերի անհրաժեշտություն առաջանա: Հաղորդավարի դիտարկմանը, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն հայտարարել է հանրահավաքներ անելու իրենց մտադրության մասին, Սարգսյանը պատասխանել է․ «Խոսելը մի բան է, իսկ փողոցային պայքարը՝ լրիվ այլ»։
Դրա հետ մեկտեղ Սարգսյանն ընդգծել է, որ հասարակությունն իշխանությանը մանդատ է տվել տնտեսական ու քաղաքական խնդիրները լուծելու, սահմանագծման ու սահմանազատման հարցերը լուծելու համար և այլն, բայց գերիներին վերադարձնելու հարցը պետք է առաջնային լինի։
Երևանի և Մոսկվայի հարաբերությունները կառուցվում են աքսիոմաների վրա
Հիշեցնենք, որ ավելի վաղ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ ընդդիմությունը փողոցային ակտիվ պայքար է սկսելու, բայց դրա համար պետք է բողոք գեներացնել ու ակտիվորեն ներգրավել բնակչությանը: Նրա խոսքով՝ պետք է աշխատել ժողովրդի հետ ամբողջ Հայաստանում, համոզել մարդկանց։ Քոչարյանն ընդգծել է, որ փողոցային պայքարը գործընթաց է, ու պետք է օգտագործել բոլոր հասանելի գործիքները երկրում իշխանափոխության հասնելու համար: