ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում նռնակի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել:
Sputnik Արմենիայի տեղեկություններով` 4 զինծառայող թեթև վնասվածքներ են ստացել։
Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ դեպքը գյուղում չի տեղի ունեցել։
Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։