Երևանի և Մոսկվայի հարաբերությունները կառուցվում են աքսիոմաների վրա

Հայերը բարեհաջող ապրում են Ռուսաստանի Դաշնության ողջ տարածքում, կարծում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն աքսիոմա են, եթե խոսենք մաթեմատիկական հասկացություններով։ Բայց այլ երկրների հետ հարաբերությունները թեորեմներ են, որոնք պետք է դեռ ապացուցել, որոնք մեկ առաջընթաց են ապրում, մեկ` հետընթաց: Այս մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է ՌԲԿ-ին տված հարցազրույցում։
ՌԱԴԻՈ
Հակամարտության լուծման մոդերատորը Ռուսաստանն է. Հակոբյանը` Պուտինի հայտարարության մասին
Նախագահը հիշեցրել է, որ բազմաթիվ հայեր ապրել են ինչպես Ռուսական կայսրությունում, այնպես էլ Օսմանյան կայսրությունում։ Այն, ինչ մնացել է ռուսական կայսրության հայերից, անկախ Հայաստանի Հանրապետությունն է և նույնքան հայեր, որոնք շարունակել են ապրել Ռուսաստանում:

«Հայերը բարեկեցիկ կյանքով են ապրում Ռուսաստանի Դաշնության ողջ տարածքում` Կալինինգրադից մինչև Վլադիվոստոկ», - կարծում է Արմեն Սարգսյանը:

Նախագահը կարծում է, որ երկկողմ հարաբերությունների զարգացման համար շատ մեծ ներուժ կա, չնայած Ռուսաստանը հսկայական երկիր է, իսկ Հայաստանը՝ փոքր:
Մոտեցումն այն է, որ ռուսական խաղաղապահ ուժերն Արցախում ավելի երկար են մնալու. Գրիգորյան