Sputnik-ի գլխավոր գրասենյակում նոր մոդուլ է մեկնարկել ԱՊՀ լրագրողների համար

Վարպետության դասընթացներ Sputnik–ում
Նախագծի միջոցառումների շրջանակում մասնակիցները կծանոթանան ժամանակակից մուլտիմեդիոն լրատվամիջոցների աշխատանքի պրակտիկային, կսովորեն սոցիալական ցանցերում մեդիայի ներկայության ռազմավարությունները
Sputnik
Մոսկվայում` Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության և ռադիոկայանի շենքում, մեկնարկել է SputnikPro նախագծի նոր փուլը, որը նախատեսված է ԱՊՀ երկրների երիտասարդ լրագրողների համար:
Մասնակիցների թվում են PRIME (Մոլդովա) և Յոթերորդ ալիք (Ղազախստան) հեռուստաընկերությունների, Աբխազիայի պետական հեռուստառադիոընկերության, Գոմելի քաղաքային ռադիոյի (Բելառուս), Caspian International Broadcasting Company (Ադրբեջան) ընկերության, kundemi.kg (Ղրղզստան), halva.tj (Տաջիկստան), erit.am (Հայաստան) և այլ կայքերի լրագրողները։ Երկօրյա վարպետության դասերն անցկացվում են Sputnik–ի կենտրոնակայանում։
Նախագծի միջոցառումների շրջանակում մասնակիցները կծանոթանան ժամանակակից մուլտիմեդիոն լրատվամիջոցների աշխատանքի պրակտիկային, կսովորեն սոցիալական ցանցերում մեդիայի ներկայության ռազմավարությունները, FTelegram-ալիքների վարման առանձնահատկությունները, ինչպես նաև կվերլուծեն գլոբալ մեդիատարածքում կեղծ լուրերի հարցը: Գործնական վարպետության դասերի ժամանակ Sputnik-ի փորձագետների ղեկավարությամբ երիտասարդ լրագրողները կաշխատեն մեդիայի առջև ծառացած խնդիրների լուծման տարբերակների վրա:
«Վերջերս հաճախ ենք լսում լրագրողական տարբեր մասնագիտությունների կոնվերգենցիայի մասին, երբ մեկ անձը պետք է կարողանա և՛ հարցազրույց վերցնել, և՛ լուսանկարել, և՛ վարել սոցիալական ցանցերը, և՛ մոնտաժել տեսանյութը: Այդ կրեատիվ մոտեցումը մենք ձգտում ենք կիրառել մեր SputnikPro ուսումնական մոդուլներում», — նշել է Sputnik-ի գլխավոր խմբագրի տեղակալ Անդրեյ Բլագոդիրենկոն։
Erit.am երիտասարդական կայքի լրագրող Յանա Շահրամանյանը մեկնաբանել է նախագծի մեկնարկը. «Մենք դեռ միայն առաջին դասախոսություններն ենք լսել, բայց հասցրել եմ նկատել, որ այստեղ մենք շատ հետաքրքիր, իսկ գլխավորը՝ ժամանակակից թեմաներ ենք ուսումնասիրում։ Հաճախ է պատահում, որ նման ծրագրերում անդրադառնում են աշխատող լրագրողի համար արդեն ոչ ակտուալ դարձած հարցերին, իսկ այստեղ հենց այն թեմաներն են, որոնց մենք բախվում ենք ամեն օր»։
Արտասահմանյան երկրների լրագրողների համար SputnikPro-ի առկա մոդուլներն իրականացվում են ԱՊՀ հարցերով Դաշնային գործակալության «Նոր Սերունդ» ծրագրի աջակցությամբ,արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային մարդասիրականհամագործակցության (Ռոսսոտրուդնիչեստվո) աջակցությամբ:
SputnikPro-ն Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության և ռադիոկայանի նախագիծն է լրագրողների, պրոֆիլային բուհերի ուսանողների, մամուլի ծառայությունների աշխատակիցների և մեդիաոլորտի այլ մասնագետների համար։ Նպատակը` արտասահմանյան գործընկերների հետ փորձի փոխանակում, մեդիահաղորդակցության և մասնագիտական կապերի զարգացում։ Նախագիծն իրականացվում է 2018թ․-ի մարտից։ Այդ ընթացքում SputnikPro վարպետության դասեր են անցկացվել Աբխազիայում, Ադրբեջանում, Հայաստանում, Բելառուսում, Մոլդովայում, Հունաստանում, Վրաստանում, Հնդկաստանում, Չինաստանում, Ղրղզստանում, Թուրքիայում, Էստոնիայում և Հարավային Օսեթիայում:
Sputnik-ը միջազգային խոշորագույն լրատվամիջոցներից մեկն է, որը միավորում է երկրների և տարածաշրջանների մուլտիմեդիոն ինտերնետ կայքերը (32 լեզվով), անալոգային և թվային ռադիոհեռարձակում է իրականացնում ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ այլ լեզուներով աշխարհի ավելի քան 90 քաղաքում և համացանցում: Sputnik-ը շուրջօրյա ռեժիմով անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն և պարսկերեն տեղեկություններ է մատակարարում աշխարհի առաջատար հրատարակություններին։
Sputnik-ի տեղեկատվական ռեսուրսների լսարանը ամսական ավելի քան 60 միլիոն է է, Weibo-ում Sputnik China-ի հաշվի բաժանորդների թիվը հասնում է գրեթե 9 միլիոնի: Ամբողջ աշխարհի 22 խմբագրական կենտրոններում Պեկինից մինչև Մոնտեվիդեո, աշխատում է տասնյակ ազգությունների ավելի քան հազար մարդ: Sputnik-ը «Ռոսիա սեգոնդյա» մեդիախմբի մաս է կազմում, գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում։