Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին «Հոկտեմբերի 27-ի» զոհերի հիշատակը

1999թ.-ի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում 8 բարձրաստիճան պաշտոնիայի սպանեցին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին «Հոկտեմբերի 27-ի» զոհերի հիշատակին:
«Ուղիղ 22 տարի առաջ այս դահլիճում կառավարության հարցու պատասխանի ժամանակ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը։ Առաջարկում եմ 1 րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը»,- ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Բազմաթիվ մարդիկ են հարցաքննվել. երեք տարվա ընթացքում ի՞նչ է արվել «Հոկտեմբերի 27»-ի գործով
Հիշեցնենք, որ 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանել էր ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը տևեց 1.5 տարի, դատավարությունը` 2.5։
Ի՞նչ էր կատարվում 99–ի հոկտեմբերի 27-ին և դրանից հետո. 21–ամյա ողբերգության տեսախրոնիկան
2003թ–ին ավարտված դատավարության արդյունքում դատարանը որոշեց Նաիրի Հունանյանին, նրա եղբորը` Կարեն Հունանյանին, նրանց քեռուն` Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին ու Աշոտ Կնյազյանին դատապարտել ցմահ, Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման։
«Հոկտեմբերի 27»-ի գործով դատավորը լքել է Հայաստանը, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Հանցագործությանը հաջորդած 20 տարվա ընթացքում խմբի 8 անդամներից 4-ը մահացան տարբեր հանգամանքներում։
Փաշինյանը հիշեց «հոկտեմբերի 27»-ն ու թվարկեց Սերժ Սարգսյանի ընտանիքին վերաբերող փաստեր