Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպմանը գուցե համաձայնեցված որևէ տեքստ հրապարակվի. Միրզոյան

Փաշինյան–Ալիև հանդիպում. Արխիվային լուսանկար
Արարատ Միրզոյանը պատասխանեց հարցին, թե արդյո՞ք այս պահին նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Այս պահին որևէ հանդիպում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի ֆորմատով նախատեսված չէ։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով լուրերին, թե նոյեմբերի 9-ին սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում։
«Այս պահին քննարկվում են տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, և ենթադրաբար, այդպիսի հնարավոր հանդիպումների արդյունքում գուցե լինի համաձայնեցված որևէ տեքստի հրապարակում»,–ասաց Միրզոյանը։
Պուտինի, Փաշինյանի ու Ալիևի հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերի առաջին տասնօրյակում
Նրա խոսքով` քննարկվող փաստաթղթերի ստորագրում չի լինելու։ Նշենք, որ խոսքն Aliq Media-ի հրապարակման մասին է, ըստ որի` նոյեմբերի 9-ին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները 2 փաստաթուղթ պետք է ստորագրեն, որոնցից մեկը 1920-ական թթ. քարտեզներով սահմանազատմանն է առնչվում, մյուսը` ապաշրջափակմանը։
Միրզոյանը նշեց` հանդիպումները կարևոր են, քանի որ դրանց միջոցով հնարավոր է լինում բարձրացնել ռազմագերիների, Ադրբեջանի վերահսկողության տարածքում մնացած մշակութային հուշարձանների հարցը։ Բացի այդ, ըստ նրա, այդ հանդիպումները նպաստում են թուլացնել լարվածությունը տարածաշրջանում և երկարատև կայունություն ապահովելու ուղղությամբ ջանքեր գործադրելու։
«Զանգեզուրի միջանցքը կկապի ողջ թյուրքական աշխարհը». Ալիևը`Բաքվի և Անկարայի քայլերի մասին
«Նման հանդիպումների առաջարկներ կան, և այդ հանդիպումներից հետո համաձայնեցված տեքստերի հրապարակում է լինում»,–ասաց Միրզոյանը։
Նա հավելեց նաև, որ հանդիպումների ժամանակ ներկայացվում է այն դիրքորոշումը, ինչ հրապարակավ հայտնում է իրենց քաղաքական թիմը։