Խաղաղապահ զորակազմի բժիշկները Covid-19-ի կանխարգելիչ միջոցառումներ են անցկացրել ԼՂ–ում

Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի ներարկում ստանալուց առաջ զինծառայողները բժշկական զննում են անցնում
Sputnik
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի բժշկական ջոկատի մասնագետները Covid-19 նոր կորոնավիրուսային վարակի տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումներ են անցկացրել: Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ռուսական խաղաղապահ զորակազմում պլանային կարգով շարունակվում է խաղաղապահների կրկնապատվաստումը «Գամ-ՔՈՎԻԴ-Վակ» («Սպուտնիկ V») երկբաղադրիչ պատվաստանյութով։
«Սպուտնիկ V»–ն պաշտպանում է կորոնավիրուսի «Դելտա» մանրէահիմքի նոր մուտացիայից. Գինցբուրգ
«Երեք շաբաթ առաջ եմ ստացել առաջին բաղադրիչը, այսօր եկել եմ ստանալու երկրորդը։ Ինձ լավ եմ զգում, բարդացումներ չկան»,-ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Իվանովը։
Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի ներարկում ստանալուց առաջ զինծառայողները բժշկական զննում են անցնում, հաշվի են առնվում բոլոր հակացուցումները, սահմանափակումներն ու խորհուրդները, որոնք կապված են առաջին և երկրորդ բաղադրիչի կրկնակի ներարկման հետ:
«Այժմ ռուսական խաղաղապահ զորախմբում անցկացվում է անձնակազմի պլանային կրկնապատվաստում, ինչպես նաև նոր կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու միջոցառումների համալիր: Անձնակազմի ստորաբաժանումներում անցկացվում է ձեռքերի ախտահանում, ջերմաչափում և ՊՇՌ էքսպրես-թեստավորում»,-ասել է բժշկական ջոկատի ընդունող-տեսակավորող բաժանմունքի պետ Ալեքսանդր Մատվեևը:
«Սպուտնիկ Լայթ»–ի և «AstraZeneca»–ի համադրությունը գերազանց արդյունք է տալիս
Նախքան գործուղման ժամանելը անձնակազմը պատվաստվել է Covid-19-ի դեմ, այժմ՝ կես տարի անց, պլանային կրկնապատվաստում է ընթանում: Կրկնապատվաստման են ենթակա միայն այն զինծառայողները, որոնք հակացուցումներ չեն ունեցել, ինչպես նաև նրանք, ովքեր Covid-19-ի դեմ պատվաստումների ամբողջական կուրսը ստացել են ավելի քանի կես տարի առաջ։
Փաշինյանը կարևորում է Հայաստանում «Սպուտնիկ Լայթի» թողարկման տեխնոլոգիական տրանսֆերը
Առաջին հերթին կրկնապատվաստում են անցնում բուժաշխատողները, հրամանատարական կազմը և հերթապահ ստորաբաժանումները, ապա՝ մյուս զինծառայողները:
Բացի այդ, դիտակետերում և ստորաբաժանումներում տեղակայվել են ջերմաչափման կետեր, ինչպես նաև իրականացվում է բլոկմոդուլային ավանների տարածքների ախտահանում:
Զինծառայողների կրկնապատվաստումն իրականացվում է խաղաղապահ առաքելության խնդիրների կատարումն ապահովելու նպատակով:
ՊՆ-ի համար նախատեսված «Սպուտնիկ V» պատվաստանյութի խմբաքանակը հասավ Հայաստան