Ջերմաստիճանը կնվազի ևս 3-5 աստիճանով, տեղ–տեղ ձյուն կգա. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա մի քանի օրվա եղանակային կանխատեսումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 27-29-ը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Մգեռը աչքովդ չի ընկնո՞ւմ». Սուրենյանը Գորիսից տեսանյութ է հրապարակել
Հիդրոօդերևութաբանների կանխատեսումների համաձայն` հոկտեմբերի 30-ին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով:
Քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 27-ի գիշերը կնվազի ևս 3-5 աստիճանով:
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում հոկտեմբերի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր ցերեկը մայրաքաղաքում կլինի +11...+13, երեկոյան` +6...+8 աստիճան տաքություն։
«Դելտայի» նոր տեսակն ավելի՞ ագրեսիվ ընթացք ունի. Ռոսպոտրեբնադզորի արձագանքը