Հայաստանը ներկայացնող Նատալի Սաֆարյանը «Մեծ բեմ» երգի մրցույթում 3-րդ տեղն է գրավել

«Մեծ բեմ» մրցույթի հաղթողները բեմ դուրս կգան 2022թ. օգոստոսի 31-ին Կրեմլում կայանալիք «Գիտելիքի օրը աստղերի հետ» ավանդական տոնական համերգի ժամանակ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik.Հայաստանը ներկայացնող փոքրիկ երգչուհի Նատալի Սաֆարյանը Մոսկվայում կայացած «Մեծ բեմ» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ Տեղեկությունը երգչուհու ֆեյսբուքյան էջում հայտնել են նրա հարազատները։
Փոքրիկ երգչուհու Facebook–ի էջում մրցույթի ժամանակ նրա ելույթից հատվածներ են հրապարակվել։
Ի դեպ, հայտնի է, որ Նատալին սիրում է նաև պարել, բացի այդ, արդեն 2.5 տարի է, ինչ նա Հանրային ռադիոյով հեղինակային «Պստիկաշեն» հաղորդումն է վարում։
Հավելենք, որ երիտասարդ կատարողների «Մեծ բեմ» միջազգային մրցույթը կազմակերպվել է Ռուսաստանի մայրաքաղաքում հոկտեմբերի 25-27-ը: Դրա մասնակիցները 6-18 տարեկան երեխաներ են։
Հայաստանի փոքրիկ երգիչները հաղթել են «Խաղաղություն աշխարհին 2021» մրցույթում
Բացի բուն մրցույթից, տեղի են ունեցել նաև վոկալի վարպետության դասեր ռուսաստանյան և միջազգային լավագույն դասախոսների հետ, ինչպես նաև հանդիպումներ սիրված արտիստների հետ, համերգներ և ժամանցային ծրագրեր:
Մրցույթի հաղթողները բեմ դուրս կգան 2022թ. օգոստոսի 31-ին Կրեմլում կայանալիք «Գիտելիքի օրը աստղերի հետ» ավանդական տոնական համերգին, որը նվիրվում է ուսումնական տարվա մեկնարկին։