Հայ ուսանողներն ինժեներական քաղաքում տիեզերական արբանյակ-«կուբիկ» են հավաքել

Ինժեներական քաղաքում գործող մասնագետների հետ կողք-կողքի ուսանողները սովորում են իրական նախագծերի վրա և փորձում ապագա կերտել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik, Արամ Գարեգինյան. Հայ ուսանողները փոքրածավալ տիեզերական արբանյակի (cubesat) -ի մոդել են հավաքել։ Տիեզերք ուղարկելու համար այդ մոդելը պետք է մի փոքր լրամշակել, սակայն այնտեղ արդեն հավաքվել է մի համակարգ, որը թույլ է տալիս տեսախցիկից հավաքած պատկերներն ուղարկել Երկրի վրա գտնվող բազային կայան։ Իսկ ամենակարևորը՝ ուսանողները տեսան, որ տիեզերական տեխնոլոգիաները Ֆանտաստիկա չեն և փոքր չափերի արբանյակների տեխնոլոգիան կարելի է լիովին յուրացնել Հայաստանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս և այլ նախագծերի մասին պատմեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էլեկտրոնային սարքերի և չափիչ համակարգերի բազային ամբիոնի վարիչ Անդրանիկ Աղաջանյանը։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էլեկտրոնային սարքերի և չափիչ համակարգերի բազային ամբիոնի վարիչ Անդրանիկ Աղաջանյան
Բազային ամբիոնը տեղակայված է Երևանի հյուսիսում գտնվող Ինժեներական քաղաքում։

«Արտադրությունից կամ «զումով» խոշոր արտասահմանյան պատվիրատուի հետ տեխնիկական քննարկումից հետո միանգամից դասախոսության գնալ` սա մեր ուսանողների առօրյան է։ Այդ պատճառով բուհական առարկաները նրանց համար վերացական թեորիա չեն, այլ պրակտիկայի հիմք, առանց որոնց չի կարելի աշխատել», - ասում է Աղաջանյանը (որը մի քանի տարի աշխատել է Ինժեներական քաղաքի ձեռնարկություններում)։

Աշխատանքի առաջին տարիներին Ինժեներական քաղաքի մասնագետները, որպես խորհրդատու, օգնում էին դիմպլոմային աշխատանք գրող ուսանողներին ՝ հուշելով, թե իրենց աշխատանքի թեմաներն ինչպես բխեցնեն արդունաբերության կարիքներից։ Այժմ այդ աշխատանքը կատարվում է արդեն առաջին կուրսից։ Բոլոր ուսանողական աշխատանքները (լինի դա դիպլոմային թե կուրսային) դառնում են Ինժեներական քաղաքի ընկերությունների նախագծերի մի մասը կամ նմանակում են դրանց։ Օրինակ ՝ անցյալ տարվա ավարտական աշխատանքներից մեկի հեղինակը կատարելագործել է թոքերի արհեստական օդափոխության համակարգի կառավարման ռեժիմներից մեկը, իսկ ևս երկուսն այս տարի կազմել են ավտոմեքենաների բորտ համակարգիչ փորձարկող մոդելի մի մասը։
Ինժեներական քաղաք և ոչ միայն․ի՞նչ է փնտրում ռուսական բիզնես-առաքելությունը Հայաստանում
«Իհարկե, ոչ ոք չի նսեմացնում ծրագրավորողի մասնագիտությունը: Բայց մենք ուզում ենք երիտասարդներին ցույց տալ՝ ինչ են ստեղծում Հայաստանում ինժեներները», - ասում է Աղաջանյանը։
Որպեսզի մոդելը կամ սխեման աշխատի ոչ միայն վիրտուալ տիրույթում, այլև ֆիզիկապես, ինժեները պետք է կարողանա սեփական ձեռքերով այն իրագործել՝ զոդել կապի սխեմաներ, հավաքել ռոբոտներ, պատրաստել դետալներ։ Ուստի Աղաջանյանի ամբիոնում մտածել են այսպես. Որպեսզի ուսանողը կարողանա այդ ամենը «փակ աչքերով» անել ու աշխատել իրական նախագծերի վրա, պետք է հիմքը դնել ավագ դասարաններում: Այդ պատճառով ամռանն այստեղ եռամսյա դասընթացներ են սկսվել բարձր դասարանների 30 աշակերտների համար (երեք ուղղություններով՝ ավիամոդելիզմ, ռադիոէլեկտրոնիկա և ռոբոտաշինություն)։ «Ամառային դպրոցը» սահուն անցել է աշնանայինի, ու դա միայն սկիզբն է:
Հայաստանում կառուցվող ինժեներական քաղաքում առաջինը բացվել է Պոլիտեխնիկի ամբիոնը
Պարզվել է, որ դպրոցականները պատրաստ են ինժեներական քաղաք գալ ոչ միայն ամռանը, առավոտյան, այլև դասերից հետո, ընդ որում՝ ոչ միայն մոտ շրջաններից (Ավան կամ Նորքի զանգված): Մի քանի դպրոցականներ գալիս են Աբովյանից, իսկ ոմանք՝ նույնիսկ Աշտարակից ու Արարատի մարզից։ Երբ նրանք անցել են առաջին եռամսյա դասընթացը, նրանց համար մեկնարկել է երկրորդ՝ ավելի բարդ փուլը, իսկ նրանց փոխարեն վերցրել են նոր «առաջին կուրսեցիների»։
Փորձառու ինժեներներին նայելիս աշակերտները յուրացնում են` ինչպես է գաղափարը դառնում իրականություն, ինչպես է ստեղծվում նախատիպն ու ինչպես է այն փորձարկվում, ու ամենակարևորը՝ ինչպես են նախագծերն իրականացվում կոլեկտիվում:
Կցուցադրեն թռչող սարքեր. Հայաստանը՝ տարվա գլխավոր հայթեք-միջոցառման նախաշեմին
Աշնանային դասընթացների ընթացքում դպրոցականները կազմում են ինժեներական քաղաքի փոքր նախագիծը, որի փողոցներով պետք է ինքնավար էլեկտրամոբիլ երթևեկի (սա նույնպես իրական նախագծերից մեկի կրկնօրինակն է, որի վրա աշխատում են Ինժեներական քաղաքի մասնագետները): Դպրոցականների ևս մեկ նախագծերից է մետաղորսիչը, որն աշխատում է ինդուկտիվ սենսորային տվիչով։
Թռչող ապարատների ուղղությունը զարգացնելու համար գալիք ուսումնական տարվանից Ինժեներական քաղաքն ու Պոլիտեխնիկը սարքաշինության մագիստրատրոսական կուրսեր կբացեն ավիատիեզերական ինդուստրիայի ու արհեստական բանականության համակարգերի ուղղությամբ (մասնավորապես` արդեն նշված ինքնավար էլեկտրամոբիլների համար):