ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Արագածոտնի մարզպետ կնշանակվի «Ազատամարտիկների դաշինք» միության անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը: Sputnik Արմենիայի հետ զրույցում Պետրոսյանը հաստատեց տեղեկությունը:
«Մարզպետ նշանակվելու առաջարկն այսօր եմ ստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Արդեն տվել եմ իմ համաձայնությունը»,- ասաց նա:
Նշենք, որ Ռազմիկ Պետրոսյանը 2020-ի հոկտեմբերի 30-ին Արագածոտնի փոխմարզպետ էր նշանակվել։
Պետրոսյանն արցախյան շարժման առաջամարտիկներից է` 1990թ. հունվարից անդամագրվել է Ապարանի կամավորական ջոկատին, եղել է ՀՀ հատուկ գնդի Ապարանի վաշտի հրամանատարի տեղակալ։
Մասնագիտությամբ տնտեսագետ է, ունի զինվորական բարձրագույն կրթություն։
Ռազմիկ Պետրոսյանն անկուսակցական է։
Հավելենք` այսօր հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։