Արագածոտնի մարզպետը հրաժարվել է պաշտոնից

Դավիթ Գևորգյան
Դավիթ Գևորգյանը մարզպետ էր նշանակվել 2018 թվականին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ազատման դիմում է ներկայացրել: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Արագածոտնի փոխմարզպետ Տիգրան Եղիազարյանը:
Այլ մանրամասներ նա չհայտնեց։
Հեղափոխության հոտ է գալիս, կամ ինչո՞ւ ՀՀ իշխանությունները երբեք չեն սիրել ՄԻՊ–երին
Նշենք, որ Դավիթ Գևորգյանը մարզպետ էր նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 16-ին: Մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը: Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:
«Ավելի լավ էր` ողջ չմնայի, չվերադառնայի ու այս ամենը չտեսնեի». Արագածոտնի մարզպետ