Որոշումն ընդունվեց. Երևանում կտեղադրվի Ալբերտ Ազարյանի արձանը

Ալբերտ Ազարյան. Արխիվային լուսանկար
Երևանի քաղաքապետարանը հավանություն է տվել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի դիմումին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Երևանում կտեղադրվի հայտնի խորհրդային մարմնամարզիկ ու մարզիչ Ալբերտ Ազարյանի արձանը: Համապատասխան որոշումն ընդունվել է քաղաքապետարանի ավագանու նիստում։
Հուշարձանը կտեղադրվի Ազարյանի մարմնամարզության դպրոցի տարածքում` Մոսկովյան 3 հասցեում: Բացի այդ, քաղաքապետարանը նախատեսում է Ազարյանի անվան նոր դպրոց կառուցել։
Օլիմպիադայի հերոսները. Յուրի Վարդանյանը, Էդուարդ Ազարյանը և մյուս խորհրդային մեդալակիրները
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ վայրն արդեն ընտրված է, ինչին նույնպես մարզիկը հավանություն է տվել` դա Ծիծեռնակաբերդի խճուղու հարևանությամբ գտնվող տարածքն է։
Օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը 92 տարեկան է: Նա եռակի օլիմպիական չեմպիոն է, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ԽՍՀՄ 11-ակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1954), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (1966), միջազգային կարգի մրցավար (1970):
Վնասվածք, որը խաչ քաշեց «խաչի» վրա, կամ Ազարյան ընտանիքում հայտնվեց 4–րդ օլիմպիական ոսկին
Ազարյանը օղակների վարժությունում իր ժամանակի ուժեղագույն մարմնամարզիկն էր։ 1953 թվականին Լենինգրադում նա կատարել է «խաչ» վարժությունը, որը հետագայում անվանել են «Ազարյանական խաչ»։