Երևանի ավագանու անդամները նիստերից կկարողանան բացակայել միայն հարգելի պատճառով

Երևանի քաղաքապետարան
Հարցը բուռն քննարկումների թեմա դարձավ։ Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարեցին, թե «Իմ քայլը» փոփոխություններն անում է իր իսկ ներկայացուցիչների համար, որոնք բացակայում են նիստերից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու խորհուրդն այսօր կողմ քվեարկեց իր իսկ ներկայացուցիչների նկատմամբ պահանջների խստացմանը։ Համապատասխան առաջարկով հանդես եկավ խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանը:
Այսպիսով, ավագանու անդամն այլևս չի կարող հեռանալ նիստի կեսից, եթե հարգելի պատճառ չունի․ հեռանալու դեպքում նրա լիազորությունները կարող են դադարեցվել:
2-3 ամսից կսկսվի երթևեկության համար վճարման քարտային համակարգի ներդրումը. Հայկ Մարության
Ընդ որում` եթե ավագանու անդամն առհասարակ բացակայի նիստերից, ապա նրան դրամական փոխհատուցում չեն վճարի։ Հարգելի պատճառ է համարվում առողջական վիճակի վատթարացումը կամ արտասահմանյան գործուղումը։
Որոշումն ընդունվեց. Երևանում կտեղադրվի Ալբերտ Ազարյանի արձանը
Որոշումը բուռն քննարկումներ առաջացրեց նիստի ժամանակ, ընդդիմությունը բազմաթիվ հարցեր ուղղեց «Իմ քայլի» ներկայացուցիչներին։ Սակայն «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գյուրջյանը նշեց, որ փոփոխությունները ճիշտ են, և խստացման մասին որոշումն ընդունվեց 25 կողմ, 7 դեմ ձայներով։
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նոր անդամ ունի. ո՞վ է նա