ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Տեղեկությունը հայտնում է WhoScored-ը։
Խորհրդանշական հավաքականում է ընդգրկվել նաև Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը:
Հիշեցնենք` Սպերցյանը 2018 թվականից սկսեց խաղալ «Կրասնոդարի» երկրորդ թիմում։
2020 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայում «Կրասնոդարի» երկրորդ թիմի կազմում հաջող ելույթից (12 գոլ) հետո նա իր նորամուտը նշեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայում՝ փոխարինման դուրս գալով «Խիմկիի» դեմ խաղում:
2020 թվականի հոկտեմբերին նորամուտը նշեց նաև եվրոպական հարթակում՝ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղում փոխարինման դուրս գալով «Չելսիի» դեմ խաղում:
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքական է եկել այս տարվա փետրվարին։ Առաջին գոլը խփել է Ռումինիայի դեմ խաղում։