Արմաշում օտարել են զորամասին պատկանող տարածքներ. ինչքա՞ն վնաս է կրել պետությունը

ՔՈԳՎ-ում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։
Sputnik
Պաշտպանության նախարարության իրավասու պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով և չարաշահելով պաշտոնեական դիրքը, մի քանի հոգու օտարել են ՊՆ հաշվեկշռում գտնվող տարբեր տարածքներ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Նշվում է, որ այս մասին փաստական տվյալներ են ձեռք բերվել ոստիկանության ՔՈ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում։
Ստեփանավանում ապօրինաբար վաճառել են նախկին զորամասի տարածքը. ոստիկանության բացահայտումը
Պարզվել է` ՊՆ պաշտոնատար անձինք Արարատի մարզի Արմաշ համայնքի Երևանյան խճուղում գտնվող նախկին զորամասի «հատուկ նշանակության» տարբեր մակերեսներով տարածքները 2009 թվականի հունվարին 4 և 2 միլիոն 500 հազար դրամով օտարել են իրենց հետ փոխկապակցված քաղաքացիներին։ Այնինչ դրանց շուկայական արժեքը եղել է համապատասխանաբար շուրջ 15 և 11 միլիոն դրամ։
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի իրավասու պաշտոնատար անձինք իրենց հերթին խմբային շահերից ելնելով 2009 թվականի փետրվարին հատկացրել են հողամասի սեփականության իրավունքի վկայականները։
Զառիթափի համայնքապետը կեղծ աճուրդներ է անցկացրել և հողերն իր կնոջն օտարել. տեսանյութ
Ապօրինությունների հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 19 միլիոն 500 հազար դրամի վնաս։
Դեպքերի առթիվ հոկտեմբերի 22-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։