Արբեջանական AZAL–ը Հայաստանի տարածքով թռիչքների համար վճարում է․ Քաղավիացիայի կոմիտե

Գանձվող վճարի չափը կախված է օդանավի քաշից, Հայաստանի օդային տարածքով իրականացվող թռիչքի ճանապարհից և ժամանակից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik, Դավիթ Գալստյան. Ադրբեջանական AZAL ավիաընկերությունը Հայաստանին վճարում է նրա օդային տարածքով անցելու համար։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեցին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում։

«ՀՀ օդային տարածքով թռիչքներ իրականացնող բոլոր ավիաընկերությունները, այդ թվում՝ AZAL-ը, վճարում են թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ի պատասխան այն հարցի, թե որքան գումար է վճարում ավիաընկերությունը, Քաղավիացիայի կոմիտեից հայտնեցին, որ դա կախված է մի շարք գործակիցներից։ Մասնավորապես՝ օդանավի թռիչքային քաշից, Հայաստանի օդային տարածքով իրականացվող թռիչքի ճանապարհից և ժամանակից, ինչպես նաև օդային ուղիների գանձումների մեծությունից։
«Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը
Սակագները հաստատուն են բոլոր ավիափոխադրողների համար՝ անկախ ազգային պատկանելությունից։
Հիշեցնենք, որ «Ադրբեջանական Ավիաուղիներ» ընկերությունը հոկտեմբերի 6-ից սկսել է Հայաստանի օդային տարածքն օգտագործել դեպի Բաքու և Նախիջևան ուղևորատար չվերթերի համար։