Վլադիմիր Պուտինը ՌԴ քաղաքացիություն է շնորհել Նատալյա Օրեյրոյին և նրա որդուն

Օրեյրոն ավելի վաղ դիմել էր Բուենոս Այրեսում Ռուսաստանի դեսպանատուն՝ իրեն ՌԴ քաղաքացիություն տրամադրելու խնդրանքով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի քաղաքացիություն է շնորհել ուրուգվայցի երգչուհի և դերասանուհի Նատալյա Օրեյրոյին և նրա որդուն։ Օրեյրոն հայ հանդիսատեսին հայտնի է «Վայրի հրեշտակ» հեռուստասերիալից։ ՌԴ նախագահի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է պաշտոնական իրավական ակտերի պորտալում։
«Բարև, Երևան». Նատալյա Օրեյրոն հայաստանյան համերգից առաջ ուղերձ է հղել. տեսանյութ
«Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության ընդունել հետևյալ անձանց՝ Օրեյրո Իգլեսիաս Նատալյա Մարիսային՝ ծնված 1977 թվականի մայիսի 19-ին Ուրուգվայում, նրա որդուն՝ Մոլիո Օրեյրո Մերլին Ատահուալպային՝ ծնված 2012 թվականի հունվարի 26-ին Արգենտինայում»,-ասվում է փաստաթղթում:
Նշենք, որ դերասանուհին մի առիթով հիշել էր Ռուսաստան իր առաջին ուղևորության մասին, երբ դեռ 20 տարեկան էր:

«Ռուսաստանում ինձ շատ ջերմ ընդունեցին, բայց ես մտածում էի, որ դա ժամանակավոր է, քանի որ նրանք սիրահարվել էին սերիալի իմ կերպարին։ Բայց մինչ օրս զգում եմ այդ ջերմությունն իմ հանդեպ և հաճախ եմ Ռուսաստանում լինում», - ասել էր Օրեյրոն։

Նա նշել է, որ չնայած երկրպագուներ ունի Եվրոպայի շատ երկրներում, Ռուսաստանում նրան ավելի շատ մարդիկ են դիմավորում:
Նշենք, որ Նատալյա Օրեյրոն ավելի վաղ դիմել էր Բուենոս Այրեսում Ռուսաստանի դեսպանատուն՝ իրեն ՌԴ քաղաքացիություն տրամադրելու խնդրանքով:
Առանց վարանելու ռուսական պատվաստանյութը կընտրեմ. Նատալյա Օրեյրո