Սուդանի վարչապետին ձերբակալել են. նա քաղաքացիներին կոչ է անում փողոց դուրս գալ

Զինվորականները ճնշում են գործադրում կառավարության ղեկավարի վրա, որպեսզի նա «հանդես գա հայտարարությամբ՝ ի աջակցություն հեղաշրջման»։
Sputnik
Սուդանի վարչապետ Աբդալա Համդուկին ձերբակալել են, նա տնային կալանքի տակ է, հաղորդում է Al Jazeera-ն:
Բացի կառավարության ղեկավարից, ձերբակալվել են նաև 4 նախարար, երկրի ինքնիշխան խորհրդի քաղաքացիական ներկայացուցիչը, ինչպես նաև Խարթումի նահանգապետը: Նրանց բոլորի հետևից եկել են առանց տարբերանշանների համազգեստ կրող մարդիկ։
Հռոմի պապը համբուրեց Հարավային Սուդանի նախագահի ոտքերը. տեսանյութ
Նշվում է, որ զինվորականները ճնշում են գործադրում կառավարության ղեկավարի վրա, որպեսզի նա հանդես գա հայտարարությամբ՝ ի աջակցություն հեղաշրջման։
Ձերբակալած Համդուկը, սակայն, երկրի քաղաքացիներին կոչ է արել փողոց դուրս գալ։
Խարթումի որոշ հատվածերում ինտերնետ կապը չի աշխատում, զինվորականնեը փակել են քաղաք տանող կամուրջները։ Փողոցներից մի քանիսում ցուցարարներ են հավաքվել, որոնք անվադողեր են այրում։
Նոյեմբերին լրանում է Սուդանի անցումային Ինքնիշխան խորհրդի լիազորությունների ժամկետը, որը պետք է իշխանությունը փոխանցի քաղաքացիական կառավարությանը։
Ավելի վաղ Սուդանի մի քանի քաղաքներում տեղի էին ունեցել բողոքի ակցիաներ, որոնց մասնակիցները պահանջում էին, որ զինվորականները իշխանությունը փոխանցեն քաղաքացիական կառավարությանը: