Սաակաշվիլիի բուժումը պետք է շարունակվի բազմապրոֆիլային կլինիկայում. փաստաբան

Միխեիլ Սաակաշվիլին 25-րդ օրն է, ինչ հացադուլ է անում Ռուսթավիի բանտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանը Դմիտրի Սաձագլիշվիլին պնդում է, որ բանտում հացադուլ հայտարարած Սաակաշվիլիի բուժումը պետք է շարունակվի բազմապրոֆիլային կլինիկայում, քանի որ անալիզների կենսական ցուցանիշներից մեկը հասել է կրիտիկական մակարդակի։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
«Անցած գիշեր Սաակաշվիլիի անալիզների կենսական ցուցիչներից մեկը հասավ կրիտիկական մակարդակի, և ռեանիմատոլոգների միջամտության կարիք առաջացավ, ինչից հետո այդ ցուցանիշը կայունացավ։ Սա հաստատում է այն, որ երրորդ նախագահի առողջական վիճակը ցանկացած պահի կարող է կտրուկ վատթարանալ հացադուլի պատճառով։ Ըստ այդմ` օրակարգում կլինի անհապաղ բուժօգնության հարցը»,- ասել է Սաձագլիշվիլին լրագրողներին։
Սաակաշվիլին, Վրաստանի սահմանը հատելիս, բեռնատարում նկարել է ինքն իրեն. տեսանյութ
Միխեիլ Սաակաշվիլին 25-րդ օրն է, ինչ հացադուլ է անում Ռուսթավիի բանտում։ Իշխանությունները պնդում են, որ բանտային հիվանդանոցը հարմար է հացադուլի մեջ գտնվող բանտարկյալների համար։ Մինչդեռ անձամբ Սաակաշվիլին, նրա անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն և իրավաբաններն ասում են, որ նա պետք է տեղափոխվի բազմապրոֆիլային քաղաքացիական կլինիկա:
Նախկին նախագահի փաստաբանը կրկնել է, որ բանտի հիվանդանոցը Սաակաշվիլիի բուժման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ չունի:
«Խորհուրդն իր եզրակացության մեջ նշել է, որ Սահակաշվիլիի բուժումը պետք է շարունակվի բազմապրոֆիլային կլինիկայում, որտեղ կա մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիա, համակարգչային տոմոգրաֆիա և դուպլեքսային սկանավորում անցկացնելու հնարավորություն։ Արդարադատության նախարարությունը չի հերքում, որ 18-րդ հիմնարկում հնարավոր չէ իրականացնել ո՛չ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, ո՛չ էլ համակարգչային տոմոգրաֆիա»,- ասել է Սաձագլիշվիլին։
Սաակաշվիլին բանտում կմնա առնվազն 6 տարի․ Ղարիբաշվիլի
Սաակաշվիլին պատրաստ է թմրանյութերի թեստ հանձնել ԶԼՄ-ների ներկայությամբ. փաստաբան
Հիշեցնենք` Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում հեռակա կարգով դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործով: Առաջինով նա դատապարտվել է 3 տարվա, երկրորդով՝ 6 տարվա ազատազրկման։ Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007թ․-ի նոյեմբերի 7-ին ընդդիմադիր հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաալիքում իրականացված հարձակման և պետբյուջեի միջոցների մսխման գործերով։ Այդ գործերը դատարանները դեռ քննում են, դատավճիռներ առայժմ չեն կայացվել։
Իրավիճակ է փոխվել. փաստաբանը հույս ունի, որ Սաակաշվիլիին ներում կշնորհեն