Բժիշկ Մյասնիկովն ասել է` ում են հակացուցված հակաբիոտիկները

Հաճախակի կիրառման դեպքում նման դեղամիջոցները պարզապես դադարում են ազդեցություն ունենալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հազի և վիրուսային բրոնխիտի դեպքում պետք չէ հակաբիոտիկներ խմել: Այս մասին Ռոսիա 1 հեռուստաալիքի եթերում հայտնել է հայտնի բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը։
Ռուսական մշակումը թույլ կտա մի քանի անգամ նվազեցնել հակաբիոտիկների օգտագործումը
Բժշկի խոսքով՝ հաճախակի կիրառման դեպքում նման դեղամիջոցները դադարում են ազդեցություն ունենալ։

«Ձեր կոկորդը ցավում է` ձեզ չի կարելի հակաբիոտիկներ, բրոնխիտ է`ձեզ պետք չեն հակաբիոտիկներ։ Պարզապես սպասեք, հազի դեղ խմեք։ Նայեք, գուցե ձեզ մոտ վարակիչ բրոնխիտ չէ, քանի որ շատ դեպքերում այն վարակիչ չի լինում»,–պարզաբանել է բժիշկը։

Նրա խոսքով՝ հակաբիոտիկները հակացուցված են հայմորիտի դեպքում։
«Հիվանդանոցից դուրս հակաբիոտիկներ կարող եք ընդունել, երբ ունեք ստրեպտոկոկային անգինա 40 աստիճան ջերմությամբ, սրտի հիվանդությունների կանխարգելման համար, երբ ունեք սեռական վարակներ կամ թոքաբորբ եք տանում և բուժում եք ստանում տանը», - նշել է Մյասնիկովը:
ՌԱԴԻՈ
Գրիպը հակաբիոտիկով չի բուժվում
Նա նաև ընդգծել է, որ հակաբիոտիկներ պետք չէ կիրառել բրոնխիտի առաջնային բուժման համար:
Բժիշկ Մյասնիկովն ասել է, թե որն է առողջության համար ամենավտանգավոր ըմպելիքը