Իշխանի թարթառ և ոչ միայն. մոսկովյան շեֆը նորովի է բացահայտել հայկական մթերքների համը

Ինչպիսի գինու հետ է ճիշտ համադրել խնձորով եփված սիգը: Ուտելիքի համադրության վերաբերյալ այս և այլ հարցերին պատասխանել են փորձագետներ Երևանից և Մոսկվայից՝ նրբաճաշակ գաստրոընթրիքի ընթացքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Մոսկվայում հայտնի շեֆ-խոհարար Անուշ Միրզոյանցն ալկոհոլի հարցերով փորձագետ Վլադ Խաչատրյանի հետ համատեղ գաստրոընթրիք է անցկացրել Երևանում՝ ներկայացնելով սովորական մթերքների անսովոր համադրությունները:
Խոհարար Անուշ Միրզոյանցը ու Երևանի «Անուշ» ռեստորանի տնօրեն Իննա Խոստիկյանը
Չնայած գաստրոնոմիկ երեկոների պատրաստման հարուստ և շատ բազմազան փորձին՝ Անուշն առաջին անգամ ցուցադրեց իր հմտությունները հայ հանդիսատեսին:
Նա խոստովանել է, որ այս ընթրիքին երկար է պատրաստվել և ուրախ էր հայկական մթերքների հետ աշխատելու հնարավորության համար։
«Աննկարագրելի հուզված էի։ Որքան էլ պատրաստեմ, ինձ համար ամեն անգամը կարծես առաջինը լինի։ Մանավանդ իմ հայրիկի, տատիկի հայրենիքում դա շատ պատասխանատու էր և չափազանց հուզիչ»,- ասել է շեֆ-խոհարարը։
Շեֆ-խոհարար Անուշ Միրզոյանցն ալկոհոլի հարցերով փորձագետ Վլադ Խաչատրյանի հետ համատեղ գաստրոընթրիք է անցկացրել Երևանում
Նրա խոսքով՝ երեկ երեկոյան երևանյան ռեստորանում ներկայացված սեթ-ճաշացանկը բավականին համարձակ էր, քանի որ հայկական խոհանոցի համար ուտեստները բավականին ոչ ստանդարտ էին։
Հյուրերին առաջին հերթին ներկայացվել է Սևանի իշխանից թարթառ՝ կարամելացված դեղձով և թարխունով՝ ոսկեհատ և խաթուն խաղողից ստացված հայկական սպիտակ գինու համադրությամբ:
Երկրորդ ուտեստը խորոված դդմիկով կրեմ-ապուրն էր՝ համեմված լեռնային ուրցով։ Կրեմ-ապուրը մատուցվել է հնդկացորենի հացի չիպսերով և տնական այծի պանրից պատրաստված պաղպաղակով։ Ճաշատեսակը լրացնում էր մի բաժակ սպիտակ խաղուն գինին։
Շեֆ-խոհարար Անուշ Միրզոյանցն ալկոհոլի հարցերով փորձագետ Վլադ Խաչատրյանի հետ համատեղ գաստրոընթրիք է անցկացրել Երևանում
Երրորդ նրբությունը սիգի ֆիլեն էր՝ համեմված չամանով և խնձորի մեջ եփված: Սիգին «ուղեկցում էր» ոսկեհատ խաղողի տեսակից ստացված սպիտակ գինին։
Շեֆ-խոհարարի խոսքով՝ ճաշացանկը պատրաստելիս ուշադրություն է դարձրել այն մթերքին, որն ինքն է շատ սիրում՝ ձկանը։ Բացի այդ, նա հավատարիմ է ֆյուժեն-խոհանոցին:
«Ես սիրում եմ համադրել տարբեր բաղադրիչներ, երբեմն նույնիսկ անհամատեղելի, իսկ գաստրո-փեյրինգը սննդի և գինու կատարյալ համադրություն է, երբ նրանք միմյանց հետ չեն վիճում, այլ, ընդհակառակը, լրացնում են միմյանց»։
Անուշ Միրզոյանցը ներկայացնում է խոհարարների թիմին
Տաղանդավոր խոհարարների թիմը Անուշ Միրզոյանցի գլխավորությամբ, ինչպես նաև սոմելիե Վլադ Խաչատրյանը մինչ ընթրիքը երկու անգամ նախահամտես կատարեցին։
«Չէ՞ որ և սնունդը, և գինին ամեն անգամ նորովի են բացահայտվում, քանի որ երկուսն էլ կենդանի են։ Ես իսկապես ռիսկի եմ դիմել, չէ որ Հայաստանում հանդիսատեսն ավելի պահպանողական է, ավելի հավատարիմ է ավանդական հայկական խոհանոցին՝ ի տարբերություն նույն Մոսկվայի, որտեղ գաստրոընթրիքներն անցկացվում են ամեն երեկո, ուստի հյուրերին պետք է մշտապես զարմացնել»,- բացատրել է շեֆը։
1 / 7

Սիգի ֆիլե՝ չամանով համեմված և խնձորի մեջ եփված

2 / 7

Խորոված դդմիկով կրեմ-ապուր

3 / 7

Անուշ Միրզոյանցը ներկայացնում է խոհարարների թիմին

4 / 7

Շեֆ-խոհարար Անուշ Միրզոյանցն ալկոհոլի հարցերով փորձագետ Վլադ Խաչատրյանի հետ համատեղ գաստրոընթրիք է անցկացրել Երևանում

5 / 7

Ալկոհոլի հարցերով փորձագետ Վլադ Խաչատրյանը բացատրում է՝ ինչպես ճիշտ խմել գինին

6 / 7

Ալկոհոլի հարցերով փորձագետ Վլադ Խաչատրյանը բացատրում է՝ ինչպես ճիշտ խմել գինին

7 / 7

Գաստրոընթրիքի ժամանակ

Իսկապես, գաստրոընթրիքի ձևաչափը, որտեղ ոլորտի փորձագետները հյուրերի հետ կիսում են ֆուդ-փեյրինգի գաղտնիքները, Հայաստանում նոր է։ Եվ այս իմաստով մոսկովյան շեֆի անցկացրած երեկոն նոր էր, անսովոր, բայց շատ հետաքրքիր։
Անուշի և Վլադի գաղափարը միանգամից հավանության է արժանացրել Իննա Խոստիկյանը։ Նա Republica հոթելի կազմում գտնվող «Անուշ» ռեստորանի (որտեղ կայացել է գաստրոընթրիքը) գլխավոր տնօրենն է։ Այժմ Անուշ Միրզոյանցը Իննա Խոստիկյանի հետ միասին նախատեսում է նմանատիպ միջոցառումների շարք անցկացնել հայկական խոհանոցը վերանայելու և տեղական մթերքների համային պոտենցիալը հնարավորինս բացահայտելու նպատակով: