Հաջորդ շաբաթվանից Հայաստանում զգալի կցրտի. եղանակի տեսություն

Աշուն
Օդերևութաբանները կանխատեսում են, որ մյուս շաբաթվա ընթացքում պարբերաբար տեղումներ կգրանցվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Այսօր Հայաստանի ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է սպասվում։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
«Հոկտեմբերի 25-ի կեսօրից հետո, 26-ին շրջանների զգալի մասում, 27-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 8-11 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ:
Եղանակի կանխատեսում
Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 19-21, գիշերը` 4-6 աստիճան տաքության սահմանում։
Ձկնաբուծությունից շինարարություն․ բնությունը վնասողների գործունեությունը տեղում կկասեցվի