Տեսախցիկը ֆիքսել է Ռյազանի մարզում գրանցված պայթյունը. տեսանյութ

Կադրերում երևում է, որ մարդիկ հանգիստ աշխատում են, հանկարծ պայթյուն է որոտում։
Sputnik
Տեսահսկման սարքը ֆիքսել է Ռյազանի մարզում գտնվող «Էլաստիկ» գործարանում տեղի ունեցած և 17 մարդու կյանք խլած պայթյունի պահը։
Կադրերում երևում է, թե ինչպես է պայթյունի ալիքը մի կողմ շպրտում մարդկանց։
Հիշեցնենք` պայթյունը որոտացել էր հոկտեմբերի 22-ի առավոտյան։
ԱԻՆ-ն ասել է, որ հրդեհի պատճառը տեխնոլոգիական գործընթացի խախտումն է եղել։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել արդյունաբերական անվտանգության պահանջների խախտման հոդվածով։
ՌԴ–ում գազի պայթյունից տան մի մասը փլուզվել է