ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում մեծածավալ աշխատանքներ են մեկնարկել։Տեղեկությունը հայտնում է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
«Այս պահին իրականացվում է Շահումյան և Մաշտոց փողոցների բարեկարգումը, իսկ առաջիկայում կմեկնարկեն Գնդեվանքի քայլարշավային արահետի, ջրվեժի ճեմուղու, ըմպելասրահի, ճեմուղիների և շուկայի բարեկարգման աշխատանքները: Կկառուցվի նաև «Եղնիկի» դիտահրապարակը, որն արդեն նախագծման փուլում է»,– Facebook–ի իր էջում գրել է նա:
Նախնական գնահատմամբ՝ աշխատանքների արժեքը կազմելու է շուրջ 3 միլիարդ դրամ, որը ներդրվելու է Հայաստանի կառավարության և Համաշխարհային բանկի կողմից։
Աշխատանքներն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» շրջանակում, որը համակարգում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: