«Իսկանդերը» փորձարկումների ժամանակ 180 կմ հեռավորությունից խոցել է թիրախը

Թիրախի մոտ տեղադրված տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է հրթիռն ընկնում ճիշտ տեղում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. Ռուսական «Իսկանդեր-Է» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրն արտասահմանյան պատվիրատուի փորձարկումների ընթացքում աննախադեպ ճշգրտություն է ցուցադրել: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել «Ռոստեխ» պետական կորպորացիայի սպառազինության համալիրի արդյունաբերական տնօրեն Բեկհան Օզդոևը։
Նրա խոսքով՝ թիրախը 900 քմ–անոց քառակուսի է եղել, որի վրա տեղադրված են եղել ռազմական հին տեխնիկայի տարրեր։ Համալիրի արձակած բալիստիկ հրթիռը հաղթահարել է 180 կիլոմետրը և դիպել թիրախի կենտրոնին, ինչն արձանագրել են շուրջը տեղադրված տեսախցիկները:
Ինչպես են թռչում, մանևրում և խոցում թիրախը․ ամեն ինչ «Իսկանդերի» մասին
««Ռոստեխի» ձեռնարկությունների արտադրանքը հերթական անգամ բացառապես դրական արդյունք է ցուցադրել», - հայտարարել է կորպորացիայի ներկայացուցիչը:
Փորձարկումներին հետևել է պատվիրատու երկրի գեներալիտետը։
Ստորջրյա և անտեսանելի․ ինչի՞ է ընդունակ ռուսական «Ցիրկոն» գերձայնային հրթիռը
Հայտնի է, որ մինչ օրս, բացի Ռուսաստանից, միայն երկու երկիր իր սպառազինությունում ունի «Իսկանդեր» համալիրներ՝ Հայաստանն ու Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունը։ Թե ով է նոր պատվիրատուն, առայժմ չի հաղորդվում։
Ծովային «Ցիրկոնով»՝ ցամաքային թիրախներին. ի՞նչ է դա նշանակում «գործընկերների» համար
Ինչու F-35 կործանիչը հայտնվեց վատագույն ամերիկյան ինքնաթիռների հնգյակում