F-16 կործանիչների մատակարարման պատվերի ձևակերպման գործընթացը մեկնարկել է. Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ընդգծել է, որ Անկարայի ուժեղացումը ՆԱՏՕ–ի պաշտպանական հզորության աճ է ենթադրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Միացյալ նահանգներից F-16 կործանիչների գնման պատվերի ձևակերպման գործընթացը սկսվել է, Անկարան ուշադիր հետևում է ընթացքին։ Ըստ Anadolu գործակալության` այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«F-16 կործանիչների պարկն արդիականացման կարիք ունի։ Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ–ն` որպես ռազմավարական գործընկեր և բարեկամ երկիր, ոչ միայն F-16–ներ կմատակարարի, այլև ներդրում կունենա Թուրքիայում առկա ռազմական ինքնաթիռների արդիականացման հարցում։ Պետք չէ մոռանալ, որ Թուրքիայի ուժեղացումը ՆԱՏՕ–ի պաշտպանական հզորության աճ է նշանակում։ Թուրքիայի սահմանները նաև դաշինքի սահմաններն են», – ասել է Աքարը։
Սիրիայի՝ ռուսական արտադրության ՀՕՊ համալիրները իսրայելական հրթիռներ են խոցել
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ԱՄՆ–ն F-35 կործանիչների արտադրության ծրագրից Թուրքիային հեռացնելուց հետո Անկարային առաջարկել է F-16 կործանիչներ ձեռք բերել։
Թուրք պաշտոնյան չի բացառում, որ իր երկիրը ռուսական կործանիչներ կգնի