Երևանում ևս 6 մանկապարտեզ կհիմնանորոգեն. Հայկ Մարությանը կնքել է պայմանագրերը

Ծրագրի կարևոր բաղադրիչներն են սեյսմակայունությունը, էներգախնայողությունը և երեխաների հարմարավետությունը։
Sputnik
Երևանում գործող մանկապարտեզներից 6-ը ևս կհիմնանորոգվեն։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Կապալառու ընկերությունների հետ կնքեցի երևանյան ևս 6 մանկապարտեզի հիմնանորոգման պայմանագրերը։ Ուզում եմ շեշտել, որ մենք հենց հիմնանորոգում ենք մանկապարտեզները, ոչ թե կոսմետիկ կամ մասնակի աշխատանքներ ենք կատարում: Ծրագրի կարևոր բաղադրիչներն են սեյսմակայունությունը, էներգախնայողությունը և մեր մանուկների հարմարավետությունը:
Երևանի քաղաքապետարանը հասարակական տրանսպորտի համար նավիգացիոն նոր համակարգ կպատվիրի
Ծրագիրը ֆինանսավորվում է եվրոպական կառույցների և Երևանի քաղաքային բյուջեի միջոցներով»,– գրել է նա:
Մարությանը հիշեցնում է, որ նախորդ տարի հիմնանորոգված 12 մանկապարտեզ են հանձնել, քաղաքապետարանի ծրագրով 8 մանկապարտեզ այս պահին հիմնանորոգվում են, 8 մանկապարտեզ դոնոր կառույցների հետ են հիմնանորոգում, և ևս 6–ը կհիմնանորոգվեն այս պայմանագրերի կնքման արդյունքում, ընդհանուր՝ 34 մանկապարտեզ:
Երևանում շարունակվում է ինքնակամ կառույցների «ջարդը». տեսանյութ