ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը մասնակցել է կինոօպերատոր Հալինա Հաթչինսի հրաժեշտի փակ արարողությանը։ Տեղեկությունը հայտնում է New York Post–ը։
Հաթչինսի հրաժեշտի բաց արարողությունը տեղի կունենա այսօր Սանտա Ֆեում։ Երեկ Բոլդուինը Instagram–ի իր գրել էր, որ ցնցված է տեղի ունեցածից և համագործակցում է ոստիկանության հետ ողբերգական միջադեպը հետաքննելու համար։
Նա նաև հայտնել էր, որ կապ է հաստատել մահացածի ընտանիքի հետ և աջակցություն առաջարկել։
Հիշեցնենք՝ Նյու Մեքսիկոյում «Ժանգը» մարտաֆիլմի նկարահանման ժամանակ Բոլդուինը պատահաբար սպանել էր ֆիլմի օպերատորին:
Ըստ սցենարի` Բոլդուինը պետք է կրակեր չլիցքավորված ատրճանակից ու ոչ մարտական փամփուշտներով: Բայց կրակոցի պահին փամփուշտը դուրս էր թռել ատրճանակից, բեկորները ցրվել էին ու վիրավորել նկարահանման հրապարակում գտնվող երկու անձի` ռեժիսոր Ջոել Սոուզին ու օպերատոր Հալինա Հաթչինսին։ Նրանք ուղղաթիռով հոսպիտալացվել էին, բայց 42-ամյա կին օպերատորի կյանքը փրկել չէր հաջողվել:
Դերասանին առայժմ մեղադրանք չի առաջադրվել։ Ոստիկանները հետաքննում են կատարվածը։