Աշխարհաքաղաքականության մոդելավորման շնորհիվ ապագան կառավարելի կդառնա․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետի խոսքով` հատկապես ընթացիկ և առաջիկա ժամանակաշրջանում կան հարցեր, որոնք առաջնային նշանակություն ունեն մեր երկրի անցյալի, ներկայի և ապագայի համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. «Մտքերի գագաթնաժողովը» պետք է դառնա տնտեսության, քաղաքականության, աշխարհաքաղաքականության մոդելավորման որոշակի հարթակ։ Այսօր Դիլիջանում «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովի» ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե լինի մոդելավորում, ապա երկրի շուրջը տեղի ունեցող գործընթացներն ավելի հասկանալի և հետևաբար ավելի կառավարելի լինեն: Ժամանակակից աշխարհում գրեթե ամեն ինչը մոդելավորված է և աշխատում է այդ տրամաբանությամբ»,- նշեց վարչապետը:
Փաշինյանն աշխարհաքաղաքական ցունգցվանգի մեջ է․ Դավիթ Շահնազարյան
Նա ընդգծեց, որ աշխարհը մոդելավորելով հնարավոր է դառնում ավելի լավ ճանաչել այն, ավելի մեծ մասնակցություն ունենալ գործընթացների կառավարմանը։ Անդրադառնալով աշխարհաքաղաքականությանը՝ նա նշեց, որ դա էլ որոշակի ձևով կարող է մոդելավորվել:
Փաշինյանի կարծիքով՝ ամենահրատապ հարցը, որ պետք է քննարկվի «Մտքերի գագաթնաժողովի» ընթացքում հենց աշխարհաքաղաքականության մոդելավորումն է։
Աշխարհը փոխվում է շատ արագ. Փաշինյանը խոսել է ՌԴ–ի հետ տնտեսական հարաբերությունների մասին
«Հատկապես ընթացիկ և առաջիկա ժամանակաշրջանում կան հարցեր, որոնք առաջնային նշանակություն ունեն մեր երկրի անցյալի, ներկայի և ապագայի համար: Այդ ապագան կառավարելի և կանխատեսելի կլինի այնքանով, որքանով մենք կկարողաննաք մոդելավորել այն աշխարհաքաղաքականությունը, որ տեղի է ունենում մեր տարածաշրջանում»,- ասաց վարչապետը:
Ղարաբաղյան փակուղի, կամ ինչի մասին է նախազգուշացնում տարածաշրջանը
Գագաթնաժողովն այս տարի կրում է «Գլոբալ փոփոխությունները նոր քվանտային աշխարհում» խորագիրը։
Որքա՞ն գումար է արժեցել Հայաստանի բյուջեի վրա ՆԱՏՕ–ի պատվիրակության երկօրյա այցը