Զոհվածի մայրը հղիության 20-րդ շաբաթում մահացել է կորոնավիրուսի հետևանքով

Նմանատիպ դժբախտ դեպք էր գրանցվել սեպտեմբերի 13-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանում՝ հղիության 20-րդ շաբաթում կին է մահացել COVID-19-ի հետևանքով։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Մեծ ցավով հայտնում ենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածի մայրը հղիության 20-րդ շաբաթում մահացել է COVID-19-ի հետևանքով։
Մասնագետներն արեցին առավելագույնը նրա կյանքը փրկելու համար, բայց, ցավոք, փրկել չհաջողվեց»,-նշված է ֆեյսբուքյան գրառման մեջ։
2146 նոր դեպք, 42 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին էլ էր արձանագրվել 19-20 շաբաթական հղիի մահվան դեպք։ Վերջինս ունեցել էր սուր շնչառական անբավարարություն, երկկողմանի թոքաբորբ ` թոքերի 40 տոկոս ախտահարմամբ։
Նշենք, որ 2020-ին կորոնավիրուսով վարակված երկու հղի է մահացել Հայաստանում։ Նրանիցի մեկը 40 տարեկան էր, ուներ ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։