Զախարյանն ուզում է Եվրոպայում խաղալ, բայց...

Զախարյանի պայմանագիրը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ակումբների համար «բաց թողնելու» գին չի նախատեսում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Մոսկովյան «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն ուզում է կարիերան շարունակել Եվրոպայում և առաջարկների է սպասում։ Այդ մասին հայտնել է ֆուտբոլային գործակալ Պավել Անդրեևը։
«Զախարյանն ինքնուրույն մարդ է և միայն ինքն է որոշելու՝ գնալ, թե չգնալ։ Իսկ մենք կաջակցենք նրա ցանկացած որոշմանը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա «Դինամոյից» բացի որևէ այլ տեղ նա չի պատրաստվում խաղալ։ Այդ պատճառով էլ պայմանագրում «բաց թողնելու» գին նշված չէ Ռուաստանի պրեմիեր լիգայի համար։ Արսենը երազում է հանդես գալ Եվրոպայում, և եթե լավ առաջարկ լինի՝ մենք բոլորս անպայման կդիտարկենք այն»,-ասել է Անդրեևը ։
«Հաջողություն եմ մաղթում». Հենրիխ Մխիթարյանը՝ Արսեն Զախարյանի որոշման մասին
Արսեն Զախարյանը ծնվել է Սամարայում, խաղալ սկսել է «Крылья Советов» ակումբում։ 2020/2021 խաղաշրջանում սկսել է հանդես գալի Մոսկվայի «Դինամոյի» երկրորդ թիմում։ Մոսկովյան ակումբի հիմնական կազմում առաջնախաղը եղել է 2020թ․-ի նոյեմբերին։
2020 թվականի հոկտեմբերին Զախարյանը հայտնվել է 2003 թվականին ծնված աշխարհի 60 լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցուցակում, որը ամեն տարի կազմում է բրիտանական The Guardian պարբերականը: