Վթար Կոտայքի մարզում. ՎԱԶ 2107–ի կին ուղևորը տեղում մահացել է

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Կայքի տեղեկացմամբ` ժամը 15։00-ի սահմաններում ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում Երևան-Սևան ավտոճանապարհի Լեռնանիստ գյուղի վարչական տարածքում բախվել է կամրջի բետոնե հենապատին։
Ի՞նչ է պարզել ՔԿ–ն Երևան–Գյումրի ճանապարհին տեղի ունեցած սարսափելի վթարի վերաբերյալ
Վթարի հետևանքով ուղևորը տեղում մահացել է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Վթարի է ենթարկվել հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան. 1–ի փոխարեն 5 մարդ են տարել ԲԿ
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացած կնոջ և վիրավորի ինքնությունը։