Ռյազանի մարզում, «էլաստիկ» գործարանում պայթյունի և հրդեհի հետևանքով մահացածների թիվը հասել է 15–ի։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:
Գործակալության աղբյուրի տվյալներով՝ պայթյունի պահին արտադրամասում 17 մարդ է եղել։
«Ժամը 8:00-ի հերթափոխի ժամանակ արտադրական սարքավորումները միացնելիս պայթյուն է գրանցվել, ինչի հետևանքով թիվ 402 շենքում 150 քառակուսի մետր մակերեսով փլուզում է տեղի ունեցել»,- պատմել Է զրուցակիցը:
Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ արտադրամասը պատկանում է պայթուցիկի արտադրությամբ ու պահեստավորմամբ, ինչպես նաև զինամթերքի օգտահանմամբ զբաղվող ընկերությանը: