Ռյազանի մոտ գտնվող գործարանում պայթյուն է որոտացել․ զոհերի թիվն ավելանում է

Հրշեջ
Պայթյունը որոտացել է վառոդի արտադրամասում, երբ բանվորները միացրել են սարքավորումները
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Ռյազանի մոտ գտնվող «էլաստիկ» սինթետիկ մանրաթելերի գործարանում հզոր պայթյուն է որոտացել։ Նախ տեղեկություն տարածվեց, որ 3 մարդ է մահացել, այժմ արդեն հաղորդում են 9–ի մասին, 7 մարդու էլ դեռ չեն կարողանում գտնել: Զոհերի թիվը կարող է աճել։
«Պայթյունը որոտացել է վառոդի արտադրամասում, երբ բանվորները սկսել են հերթափոխը և միացրել սարքավորումները»,– գրում է «Shot» Telegram-ալիքը:
Գործարանում քաղաքացիական նշանակության պայթուցիկներ են պատրաստել, օրինակ՝ լեռնային ապարների հետ աշխատելու համար։ ՌԴ ԱԻՆ-ից հայտնում են, որ պայթյունի պատճառը տեխնոլոգիական գործընթացի խախտումն է:
Մերձմոսկվյան Նոգինսկում պայթյունի զոհ է դարձել 2 մարդ, կան վիրավորներ
Առողջապահության նախարարությունը սանավիացիայի երկու մարտական հաշվարկ է ուղարկել դեպքի վայր։
ՌԴ–ում գազի պայթյունից տան մի մասը փլուզվել է, մահացածներից մեկը 11 տարեկան աղջիկ է