Մահացել է Շահեն Խաչատրյանը

Շահեն Խաչատրյան
Շահեն Խաչատրյանը 37 տարի եղել է Մարտիրոս Սարյանի տուն–թանգարանի տնօրենը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. 87 տարեկանում կյանքից հեռացել է արվեստաբան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Շահեն Խաչատրյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ընտանիքի անդամները։
Մեր տեղեկություններով` նա տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ։
Շահեն Խաչատրյանը ծնվել է 1934 թվականին Հալեպում։ 1946 թվականին հայրենադարձել է։ 1965 թվականին ավարտել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը։ 1959 թվականից աշխատել է Հայաստանի ազգային պատկերասրահում, 1991-2003 թվականներին՝ տնօրեն, 1967-2004 թվականներին միաժամանակ՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, 2004 թվականից՝ փոխտնօրեն, 1987 թվականից՝ Մշակույթի հայկական ֆոնդի փոխնախագահ։
Sputnik Արմենիան Շահեն Խաչատրյանի հետ զրուցել էր 2016 թվականին։