Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Ստավրոպոլի երկրամասում ահաբեկչություն են կանխել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գերատեսչությանը։
Ըստ հաղորդագրության` կանխվել է Ստավրոպոլի երկրամասի տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներում «Իսլամական պետություն» կազմակերպության կողմնակիցների կողմից ինքնաշեն պայթուցիկ սարքի օգտագործմամբ ահաբեկչական գործողություն կատարելու փորձը:
Կասկածյալին ձերբակալել են։ Նրա տան խուզարկության ժամանակ պայթուցիկ ու խոցող տարրեր են հայտնաբերել, որոնցով նա ծրագրում էր ռումբ հավաքել։
Հարուցվել է քրեական գործ «ահաբեկչական գործողության նախապատրաստում» և «պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի ապօրինի պատրաստում» հոդվածներով:
* Ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է Ռուսաստանում: