Հարավային Կովկասում սկսվում է ռեգիոնալ կոալիցիաների ժամանակաշրջանը

Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանն անդրադարձել է արցախյան 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և հետպատերազմյան շրջանի աշխարհաքաղաքական զարգացումներին։
Sputnik
Մեր տարածաշրջանում աշխարհակարգ է փոխվել, սկսվում է ռեգիոնալ կոալիցիաների ժամանակաշրջանը, և այդ համատեքստում հատկապես փոքր պետությունները կորցնում են իրենց սուբյեկտայնությունը, Sputnik Արմենիայի «Հակահարված» հաղորդման շրջանակում նման տեսակետ հայտնեց քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը։
Իրանի ԱԳՆ–ն Ադրբեջանին հիշեցրել է Արցախյան պատերազմը և հայտարարել, որ փաստեր ունի
Նրա կարծիքով` փոքր պետություններն առավելագույնը կարող են որդեգրել խաղի կանոններ, որոնք համընկնում են գերտերությունների նախաձեռնած խաղի կանոններին։ Նրա գնահատմամբ` Հայաստանը միշտ եղել է Արցախի անվտանգության երաշխավորը, սակայն 44-օրյա պատերազմի արդյունքում զիջել ենք ունեցածի 75 տոկոսը և մեզ հետ նախկինի պես հաշվի չեն նստում։
«Եթե պատերազմական գործողություններ լինեն մեր տարածաշրջանում, ապա Հայաստանը կվերածվի պլացդարմի, ինչպես դա եղավ Սիրիայի պարագայում։ Այդուհանդերձ այս պահին ունենք ճիշտ քաղաքականություն վարելու հնարավորություն և կարող ենք ստեղծված վիճակից դուրս գալ շահեկան դիրքեր արձանագրելով։ Բայց դրա համար անհրաժեշտ է ունենալ ճշգրիտ դիվանագիտություն, իրատեսորեն գնահատել, թե ինչ է պետք Հայաստանին, գնալ ինքնազոհողության»,– նշեց վերլուծաբանը։
ՌԱԴԻՈ
Արցախյան պատերազմի ընթացքում ՆԱՏՕ–ի լռությունն առավել քան տարօրինակ էր. Գրիգոր Բալասանյան
Հակոբյանի դիտարկմամբ` 2018 թվականի էյֆորիան անցել է, ժողովուրդը հասկացավ, որ Արցախը մեր պաշտպանության բանալին էր, առանց որի ինքը ոչինչ է։ Ըստ Հակոբյանի` թեև անցած երեսուն տարիների ընթացքում մենք մեր ամբողջ ինտելեկտը, մտավոր կարողությունը հակադրել ենք պետականաշինությանը, այդուհանդերձ այս ամենին կհաջորդի հոգևոր ու քաղաքական վերելքը։