ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Նա մանդատը վայր է դրել զբաղվածության պատճառով։ Քաղաքական որևէ խնդիր չկա»,- ասաց Մանուկյանը։
Նշենք, որ Դավիթ Սեդրակյանը Հայաստանի հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին է։ Դաշինքի նախընտրական ցուցակում հաջորդը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն է, որը կալանավորված է։
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքն ԱԺ-ում ներկայացված է 29 պատգամավորով։