Երևանի «ճիշտ ջուրը» կամ գեներալի դստեր հայաստանյան հիշողությունները

Ցայտաղբյուր
Նրանք, ովքեր ժամանակին ապրել են կամ եղել Հայաստանում, հիմա կարող են պարզապես չճանաչել այն։ Որոշ փոփոխություններ դժվար թե ուրախացնեն արևոտ երկրի մասին ջերմությամբ հիշող մարդկանց։ Sputnik Արմենիայի սյունակագիրն անդրադարձել է հայաստանյան կյանքին` հիշելով անցյալը։
Sputnik
Հայաստանում եղած յուրաքանչյուր ոք յուրովի է հիշում մեր երկիրը, բայց հիշողությունը պահպանում է ամենակարևորը։ Սկզբում` տեքստեր, հետո՝ մեկնաբանություն։
Կարինա Մելքոնյան, 15 տարեկան, տասներորդ դասարան, Դետրոյթի մոտակայքում գտնվող Ա. Մանուկյանի անվան դպրոցի աշակերտ․ «Երբեք չեմ մոռանա Հայաստանը»
«Ծնվել եմ Հայաստանում, հրաշալի երկիր է, որտեղ հիանալի մարդիկ են ապրում։ Ես վերջերս եմ Ամերիկա տեղափոխվել, սկզբում շատ էի կարոտում նախկին կյանքս, հետո նոր ընկերներ հայտնվեցին: Իհարկե, ԱՄՆ-ն հիմա իմ երկիրն է, բայց Հայաստանը երբեք չեմ մոռանա։
Ես ընդունում եմ արտասահմանյան կյանքի միայն մի մասը, մի շարք բաներ ինձ դուր չեն գալիս։ Օրինակ` ամերիկյան կինոկատակերգությունները։ Հեչ ծիծաղելի չեն։ Երբ անգլերենին ավելի լավ տիրապետեմ, գուցե վերաբերմունքս կփոխվի։
... Իմ նախնիների մշակույթը պահպանելը շատ կարևոր է։ Նրանք ապրում էին իրենց օրենքներով, նշում էին իրենց տոները, երգում էին իրենց երգերը։ Նրանք ինձ նվիրեցին իրենց բանահյուսությունը, իրենց լեգենդներն ու հեքիաթները, և ես այդ գանձն ուզում եմ պահել ինձ համար և իմ երեխաների։ Մարդը կարող է աշխարհին հասկանալ միայն այն ժամանակ, երբ գիտի իր երկրի պատմությունը...»։
Երևանցիները գնում էին լեգենդար Փուրթուլի մոտ, կամ ինչից մահացան Ֆրեյդն ու Թարիվերդիևը
Վերոնիկա Ստանովայա, Միչիգանի նահանգ, «Երևանցիները ճիշտ ջուր էին խմում»
«Ես զինվորականների ընտանիքից եմ։ Հայրս որպես մայոր էր Հայաստան գնացել, որպես գեներալ-մայոր պաշտոնաթող եղավ իր հայրենի Վիլնյուսում, որտեղ նաև ես եմ ծնվել: Երևանում ապրել եմ զինվորական կայազորի մոտ։ Մայակովսկու անվան ռուսական դպրոց եմ հաճախել, որը մեր կողքին էր: Ի՞նչ եմ հիշում Երևանի ու երևանցիների մասին: Գուցե ինչ-որ բաներ եղել են, որ տհաճություն են պատճառել, բայց վաղուց մոռացվել են, ու հիշողությանս մեջ մնացել է հրաշալի քաղաքն իր հրաշալի մարդկանցով։
«Գտեք գրքերը»․ ինչպես գյումրեցի երիտասարդը գողացավ Մատենադարանի արժեքավոր «գանձերը»
Լենինի հրապարակի (այժմ՝ Հանրապետության հրապարակ) երգող շատրվանը, Մանկական երկաթուղին՝ Մեծ հայրենականի հերոսների հիշատակի աղբյուրներով, համեղ ջրով ցայտաղբյուրները․․․ ինչքան ուզում ես, խմիր։
«Կովի խմած ջուրը կաթ է դառնում, օձի խմած ջուրը` թույն», - ասում էր մեր հարևան տիկին Քնարիկը։
Ինձ շրջապատող մարդիկ երևանյան ճիշտ ջուր էին խմում, սրտաբաց էին, բարի, խելացի։ Հիշողությանս մեջ այսպես են մնացել իմ մանկության քաղաքի մարդիկ։
Վաղուց եմ ապրում Ամերիկայում, այդ ժամանակից ի վեր, ցավոք, չեմ եղել Հայաստանում, բայց շատ եմ ուզում գալ»։
Սելֆիի չեմպիոնը Հայաստանում, կամ ինչպես էին լուսինը "պահում" սառնարանում
Անդրեյ Բիտով, «Հայաստանի դասերը» գրքի հեղինակ․ «Հայաստանում գրեթե ամեն ինչ հիացնում է, երեխաների հանդեպ սերը` հատկապես»
«Բոլորն իհարկե սիրում են իրենց երեխաներին։ Հիմնականում այն պատճառով, որ իրենցն են։ Ինչպե՞ս են Հայաստանում սիրում երեխաներին: Քեզ պետք է քոռ դանակով հազարամյակներ շարունակ մորթեն, որ հասկանաս` քո որդին ապրելու է քո հողի վրա և խոսելու է քո լեզվով, նա պահպանելու է հողը, լեզուն, հավատը, հայրենիքը և ազգը։
Ինչ միջոցների էին դիմում արտերկրում ամուսնանալ ցանկացող հայերը, երբ դեռ չկար համացանցը
Նա պարզապես քո որդին չէ, ոչ միայն քո որդին է։ Երեխաների հանդեպ սերը, ինչպես գրեթե ամեն ինչ Հայաստանում, լի է արժանապատվությամբ։ Ուժեղ է, բայց ոչ մոլեռանդ, նուրբ է, բայց պարզ: Երեխաների դաստիարակությունը, ինչպես ինձ թվաց, տարբերվում է իմ տանը տեսածից։ Տարբերությունը, ըստ երևույթին, սկզբունքային է. երեխաների նկատմամբ մեր ազդեցությունն ու իշխանությունը տարիքի հետ նվազում է, նրանց դեպքում՝ աճում»։
Արի զբոսնենք Հայաստանով. Հորբատեղ` բնական գեյզեր, թոնրի լավաշ, պանիր և խենթացնող բնություն
Մեկնաբանություններ
Վերոնշյալ մարդկանցից ոչ ոք այսօրվա Հայաստանին ծանոթ չէ, եթե ծանոթանային, շատ կզարմանային։
Օրինակ՝ հայ ոստիկանները Երևանում երեխաների աչքի առաջ խփում-գցում ու քարշ են տալիս երիտասարդ հորը։ Երեխաները լաց են լինում, ցատկոտում անզորությունից, չեն կարողանում օգնել հորը, գոռում են։ Ոստիկանները, որոնք ամենայն հավանականությամբ, նույնպես հայրեր են, թքած ունեն։
Արթնացի՛ր և երգի՛ր
Բիտովի մտորումներն այն մասին, որ «որդին ապրելու է քո հողի վրա և խոսելու է քո լեզվով, պահպանելու է երկիրը, լեզուն, հավատքը, հայրենիքը և ազգը», արդեն ոչ միայն համոզիչ չեն, այլև որպես ծաղր են ընկալվում: Հայերը հեռանում են իրենց երկրից, սփռվում աշխարհով մեկ, տեղ են փնտրում օտար երկնքի տակ։ Բայց գրողը դրանում մեղավոր չէ, մեղքը մերն է։
Մարդիկ, որոնց հետ այսօր ապրում ենք հայրենի հողի վրա, ամենայն հավանականությամբ ոչ միայն երևանյան ցայտաղբյուրների ճիշտ ջուրն են խմում, այլև արտասահմանում շշալցված ջրերը, և ոչ բոլորն են «բաց, բարի, իմաստուն», ինչպիսին նրանց հիշում է Վերոնիկա Ստանովան, որը վերջերս էր ինձ իր հուշերը պատմում ԱՄՆ–ում ապրող մեր լիբանանցի ընկերոջ տանը:
Թուրքերի դրած «տատուն», կամ ինչու հայ կինը չէր համբուրում անգամ իր թոռներին
Այսօր հայերը սկսել են ավելի հաճախ դավաճանել իրենց (խելքով, բարությամբ, սրտաբացությամբ), ու դա տխրեցնում է ոչ միայն նրանց, ովքեր ապրել են մեզ հետ ու հեռացել, այլ առաջին հերթին նրանց, ովքեր շարունակում են ապրել իրենց հողի վրա և հեռանալու մտադրություն չունեն։
Երբ հիշում եմ շատ տարիներ առաջ Միչիգան տեղափոխված և բարեկեցիկ կյանքով ապրող հայերի հետ հանդիպումները, ինձ բռնացնում եմ այն մտքի վրա, որ այսօրվա Հայաստանի մասին նրանց պատմելը մի տեսակ «անհարմար» է դարձել։ Այնպիսի զգացողություն է, որ մենք կորցնում ենք կամ ինչպես հարկն է չենք պահպանում «ոչ ընդհանուր արտահայտությամբ դեմքը»։ Եվ այդ հարցում մեզանից բացի ոչ ոք մեղավոր չէ։ Հրաժեշտ ենք տալի՞ս ինքնատիպությանը, անկրկնելիությանը, անհատականությանը։ Եվ ինչի՞ դիմաց։
Տիկին Քուքին ու «Գրին քարտը». ո՞ւր պիտի գնան հայերը, որ լավ ապրեն