ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով «Վալդայ» ակումբում, ասել է, որ ռուս հասարակությունը հենվում է Ռուսաստանում ապրող ժողովուրդների հոգևոր արժեքների, պատմական ավանդույթների և մշակույթի վրա։
«Այս սոցիալ-մշակութային ցնցումները, որոնք տեղի են ունենում Միացյալ Նահանգներում և Արևմտյան Եվրոպայում, մեր գործը չեն, մեզ չեն հետաքրքրում: Այնտեղ ջնջվում են սեռերը, ընտանիքը, այլ հասկացություններ։ Իրենց գործն է, մենք այդտեղ չենք խցկվում։ Միայն թե ասում ենք՝ դուք էլ մեր տուն մի խցկվեք», - ասել է Պուտինը։
Պուտինի խոսքով՝ չափավոր պահպանողականությունը խաղաղության պահպանման միակ ողջամիտ սկզբունքն է:
«Աշխարհի վերակառուցման գալիք ժամանակաշրջանի համար, որը կարող է երկար շարունակվել, և վերջնական ուղին անհայտ է, չափավոր պահպանողականությունն ամենախելամիտ վարքագիծն է, համենայն դեպս, իմ կարծիքով»,- հավելել է նա:
Պուտինը նաև ռուսական պահպանողականությունը լավատեսական պահպանողականություն է անվանել և նշել, որ պահպանողականությունը չի տանում մարդկությանը դեպի քաոս՝ ակնարկելով, որ Արևմուտքը քաոսի մեջ է։