Երևանի քաղաքապետարանը հասարակական տրանսպորտի համար նավիգացիոն նոր համակարգ կպատվիրի

Նավիգացիոն համակարգը թույլ կտա կազմել երթևեկության հստակ ժամանակացույց, ինչպես նաև ավելի հստակ հաշվարկել ավտոբուսների վազքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը մրցույթ կհայտարարի քաղաքային տրանսպորտի համար նավիգացիոն համակարգ պատվիրելու վերաբերյալ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը։
Երևան է հասել 8,6 մետրանոց նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը
Փոխքաղաքապետը նշեց, որ մայրաքաղաքի իշխանությունները մեծ թափով շարունակում են ավտոբուսային պարկի թարմացումը. Չինաստանում պատվիրած միջին տարողունակության 211 ավտոբուսից առաջիկա օրերին Երևանում կլինեն 158–ը։ Քաղաքապետարանն ուզում է այս և այլ տրանսպորտային միջոցների համար նավիգացիոն համակարգ պատվիրել։

«Ավտոբուսները պատվիրել ենք առանց կապի մոդուլի, սակայն ուզում ենք տեղադրել դրանք և՛ այս, և՛ մյուս ավտոբուսների վրա։ Դրա համար առաջիկայում կսկսենք կազմել մրցութային փաստաթղթերը»,– հայտարարեց Սարգսյանը։

Մրցույթին կկարողանան մասնակցել ինչպես արտասահմանյան, այնպես էլ հայկական ինժեներական ընկերությունները (նկատենք, որ դրանցից մեկն արդեն իսկ ԵԱՏՄ մյուս հանրապետությունների ընկերությունների հետ համատեղ աշխատում է միության ամբողջ տարածքում բեռնատարների համար նախատեսված նավիգացիոն համակարգի նախագծի վրա)։
Մեքենա՞ն էր փչացել, թե՞ հարաբերությունները. որն է Երևանի ավտոբուսների «անհետացման» պատճառը
Նավիգացիոն համակարգը թույլ կտա կազմել երթևեկության հստակ ժամանակացույց (այդ թվում հաշվարկել`որ ժամերին է տրանսպորտն ավելի շատ խցանումների մեջ հայտնվում), ինչպես նաև ավելի հստակ հաշվարկել ավտոբուսների վազքը (վերանորոգումն ու վառելիքի ծախսը հաշվարկելու համար)։
Երևանի նոր ավտոբուսները Չինաստանից կժամանեն աշնանը. Մարությանը տեսանյութ է հրապարակել