ԱԺ–ի շենքն ու այգին կբարեկարգվեն. որքա՞ն գումար հատկացրեց կառավարությունը

Ազգային ժողովի շենքն ու դիմացի այգին
Վարչական շենքի միջանցքների և որոշ աշխատասենյակների փայտա դռները 1954 կամ 1970 թվականին են դրվել, փականները վնասված են, պատակալները` ծռված և ճքված, փեղկերը` ճաքած։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարություն այսօր որոշեց 92 695 300 դրամ հատկացնել Ազգային ժողովի շենք-շինությունների ու հարակից այգու բարեկարգման համար։
Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Ազգային ժողովի` Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների կողմից տեղադրված մետաղական դարպասները վնասված են, բացող մեխանիզմները` մաշված, կոտրված, ճաղավանդակները, զարդանախշերը, թիթեղները` ժանգոտված, քայքայված։

Արտաքին հսկման տեսախցիկները որոշ տեղերում չեն գործում, հաղորդալարերը շարքից դուրս են եկել։ Վարչական շենքի միջանցքների և որոշ աշխատասենյակների փայտա դռները 1954 կամ 1970 թվականին են դրվել, փականները վնասված են, պատակալները` ծռված և ճքված, փեղկերը` ճաքած։ Հակահրդեհային ջրի պոմպակայանի ու ոռոգման ցանցի մեխանիզմների անսարքությունների հետևանքով հաճախակի առաջանում են վթարներ։

Հիշեցնենք` Ազգային ժողովի շենքի կառուցումը սկսվել է 1948 թվականին և ավարտվել 1950–ին: Շենքի նախագծումը կատարվել է 1947 թվականին: Նախկինում այն եղել է ՀԿԿ ԿԿ շենքը: ՀՀ Նախարարների խորհուրդը 1991թ. մայիսի 1-ին ընդունեց «ՀԿԿ Կենտկոմի նախկինում զբաղեցրած շենքը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին հատկացնելու մասինե հ. 314 որոշումը, որով ՀՀ Գերագույն խորհրդին հանձնվեց նախկինում ՀԿԿ Կենտկոմի զբաղեցրած շենքը: Տեղափոխությունը այս շենք կատարվել է 1991թ. մայիսին:

Շենքի գլխավոր ճարտարապետն է Մարկ Գրիգորյանը: Նա եղել է Երևանի գլխավոր ճարտարապետը, այնուհետեւ Հայարդնախագիծ ինստիտուտի տնօրենը:
Ազգային ժողովի տարածքում նոր մասնաշենք կկառուցեն